211652_close_icon
views-count1316 դիտում article-date 20:26 24-06-2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի բարձրացման նախագիծը

[url=https://www.tert.am/am/news/2020/06/24/Parliament-taxsis/3327196]Tert.am-[/url]ը գրում է. Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: Նախագծին դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իսկ ԲՀԿ-ն նիստերին չէր մասնակցում: Եվ այսպես՝ նախագիծն ընդունվեց 74 կողմ, 14՝ դեմ, 2՝ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ նախագծով նախատեսված է գույքահարկի բարձրացում: Նշենք, որ նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

Նմանատիպ նյութեր