211652_close_icon
views-count2943 դիտում article-date 21:30 24-06-2020

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 9 մեքենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 23-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։ 2 վարորդ մեքենան վարում էին ոչ սթափ վիճակում, 6 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3-ի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, ևս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 1 մեքենայի համարանիշը փոխված էր, իսկ 2-ը գտնվում էին հետախուզման մեջ։ Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, դիտավորությամբ խախտումներ կատարող վարորդները։ Հայտնաբերվեց նման 4 վարորդ։ Հայտնաբերված բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր