2185 դիտում
22:09 24-06-2020
Հունիսի 24․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։
Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 44900 արձանագրություն, իսկ հունիսի 23-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1364 դեպք։
Արտակարգ ռեժիմով ծառայությանը ներգրավված են նաև Ազգային անվտանգության ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և ռազմական ոստիկանության ծառայողները։
Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։
Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
15:40 05-06-2020
Հունիսի 5․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են
564 դիտում
16:52 06-06-2020
Հունիսի 6․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են
602 դիտում
13:29 08-06-2020
Հունիսի 8․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են
Այս բաժնից
574 դիտում
21:07 18-04-2024
Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին
373 դիտում
20:54 18-04-2024
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին
424 դիտում
20:29 18-04-2024
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի