211652_close_icon
views-count22246 դիտում article-date 15:24 24-06-2020

Միհրան Հարությունյան. Զզվելի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է այժմ Գագիկ Նիկոլաևիչի հետ

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, Միհրան ՀարությունյանըԻնստագրամի իր պաշտոնական էջում աջակցություն է հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: «Միայն իրական մրցակցությունը կարող է մեզ տանել դեպի մեծ հաջողություններ: Դրան գումարած, պետք է կարողանալ տարանջատել բիզնեսը, քաղաքականությունը և կառավարումը: Օրինակ, ես չեմ հավատում որևէ քաղաքական գործչի կամ կուսակցության, քանի որ նրանք մեծ մասամբ պաշտպանում են իրենց, այլ ոչ թե քաղաքացիների շահերը: Ամենակարևորն այն է, որ ներկայիս քաղաքական գործիչները մենեջեր չեն: Այդպիսի մարդկանց կառավարման արդյունքը դուք կարող եք տեսնել ամենուր, ձեր շուրջը նայեք և տեսեք, թե ինչպես է ապրում այն երկիրը, որտեղ ապրում եք դուք: Մենք բոլորս ոգեշնչված էինք մեր պատմական հայրենիքի նոր փուլով: Բայց ի՞նչ է փոխվել արմատապես այս 2 տարում: Իհարկե, կան հաջողություններ, ինչը հրաշալի է: Բայց համընդհանուր ի՞նչ բարեփոխումներ ունենք երկրում: Նոր փուլը հույս էր տվել, որ մեր երկրում կսկսվի արդար մրցակցություն՝ ըստ նոր կանոնների, որոնք մարդկանց մեծամասնությանը հասկանալի կլինեն և կտան թափանցիկություն բոլոր գործընթացներին: Բայց հիմա մենք ի՞նչ ունենք: Հատուկ անձանց դեմ քաոսային, նպատակային գործողություններ: Իսկ որտե՞ղ է այն կենդանի մրցակցությունը, որը նախկինում բոլորն էին խոսում: Կա դատարան, իրավապահ մարմիններ, թող նրանք զբաղվեն անօրինականություններով, եթե դրանք առկա են: Դա նրանց գործն է: Էժան պոպուլիզմը կփոշիացնի բոլոր լավ մտադրությունները: ԵՎ հետո, երեկվա հերոսը կդառնա հիմնական թշնամին: Կառուցեք նոր Հայաստան, բայց բոլորի համար ընդհանուր և հասկանալի կանոններով: Հակառակորդի նկատմամբ ուժ կիրառելու փոխարեն սովորեք աշխատել նրանց հետ: Սա այն է, ինչ տեղի չի ունեցել այս ամբողջ ընթացքում: Հուսով եմ, որ բանականությունը հաղթելու է, և բոլորը զբաղվելու են իրենց գործերով: Վաստակել գումար, զբաղվել քաղաքականությամբ, վարել դատական գործընթացներ, ղեկավարել երկիրը: Զզվելի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է այժմ Գագիկ Նիկոլաևիչի հետ: Դա իր հակառակորդների եսասիրական, վախկոտ պահվածքն է: Ինչպես ես նշել եմ գրառմանս մեջ, ամեն ինչի համար կա դատարան և օրենքներ: Խախտել է՝ կպատժվի: Բայց երբ օրենքները շահարկվում են անձնական նպատակներով, ահաբեկման և վենդետաների համար, այդպիսի անձինք երկիրը ղեկավարելու տեղ չունեն: Հուսով եմ, որ ճշմարտությունը հաղթելու է, և Գագիկ Նիկոլաևիչը հետագայում ևս զարգացնելու է տարբեր ոլորտներ և սպորտը՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ դեռ շատ աշխատանք կա անելու, և, ամենակարևորը, մեր հայ ազգի հեռանկարները»,- գրել է Միհրան Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր