211652_close_icon

Արձանագրեք, որ ԼՀԿ-ն պաշտոնապես դարձավ Նիկոլի երկրորդ կուսակցությունը. Աշոտյան

views-count4071 դիտում article-date 14:43 24-06-2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյաը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ երկուսին էլ լավ ճանաչող մեկն ինձ համոզում էր, որ Էդմոնը Նիկոլից վտանգավոր է։ Ճիշտ ասեմ, չհավատացի, որովհետեւ դժվարությամբ էի պատկերացնում Նիկոլից ավելի վտանգավոր հատկանիշներով որեւէ քաղաքական գործիչ։ Այսօր վերջնականապես համոզվեցի, որ արժեքներից, սկզբունքներից, իդեալներից մեծ-մեծ խոսացող քաղաքական ուժն իր ղեկավարի «շնորհիվ» ընդամենը Նիկոլի քաղաքական խաղի արանքում պետությունը փուռը տվող, խորհրդարան պետպատվերով ներմուծված տրոյական ձի էր։ Արձանագրեք, որ ԼՀԿ-ն պաշտոնապես դարձավ Նիկոլի երկրորդ կուսակցությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր