211652_close_icon
views-count4692 դիտում article-date 13:35 24-06-2020

Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին. Aysor.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են, այս մասին [url=https://www.aysor.am/am/news/2020/06/24/%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/1712807?fbclid=IwAR2oJJsAi46Amv2xsPR98u_piXB-oFJfWMuLIyaenlks2cZYUl89GWkLZ1o]Aysor.am[/url]-ին ասաց Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։ «Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - ասաց Մերի Հարությունյանը։ Թե ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ժամանակ, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուն չմեկնաբանեց՝ նշելով, որ այցելությունն անձնական բնույթ է կրել և նպատակահարմար չէ մանրամասներ ներկայացնել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2020/06/24/%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/1712807?fbclid=IwAR2oJJsAi46Amv2xsPR98u_piXB-oFJfWMuLIyaenlks2cZYUl89GWkLZ1o]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր