211652_close_icon
views-count6250 դիտում article-date 12:55 24-06-2020

Կարմիր հրապարակով հանդիսավոր քայլերթով անցավ 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին հանդիսավոր քայլերթով անցավ 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք ծածանում էին Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները: Շքերթին ներգրավված է 15 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24-ին։ Հունիսի 24-ը նույնպես խորհրդանշական է․ 1945 թվականի այդ օրը նացիստական Գերմանային ջախջախած զինվորականների շարասյունը հանդիսավոր քայլերթով անցավ Կարմիր հրապարակով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր