211652_close_icon
views-count2156 դիտում article-date 10:01 24-06-2020

Ռուս-ամերիկյան միջուկային բանակցություններն արդյունավետ էին. ԱՄՆ բանագնաց․ «Ամերիկայի ձայն»

Վիեննայում անցան ռուս-ամերիկյան բանակցությունները միջուկային զենքի վերահսկման հարցերի շուրջ: Դրանց նպատակն է նոր համաձայնագրի մշակումը գործող NewSTART համաձայնագրի փոխարեն, որի ժամկետը լրանում է փետրվարին։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5474564.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Այս համաձայնագիրը վերջին գործող փաստաթուղթն է երկու միջուկային տերությունների միջև: Ամերիկյան կողմից բանակցող Մարշալ Բիլինգսլին բանակցությունները որակել է «արդյունավետ քննարկումներ»: «Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք ռուսական կողմի հետ: Այնքան արդյունավետ, որ եկել ենք համաձայնության մի շարք աշխատանքային խմբեր ձևավորելու հարցում, որոնք պետք է մշակեն միջուկային զենքի վերահսկման եռակողմ ապագա համաձայնագիրը»,- ասում է ԱՄՆ նախագահի բանագնաց Մարշալ Բիլինգսլին: Կողմերը նախատեսում են բանակցությունների հաջորդ փուլը իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: NewSTART պայմանագիրը սահմանափակում է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հեռահար միջուկային հրթիռների թվաքանակը: Համաձայնությունը կնքվել է 2010 թվականին, սակայն սահմանափակումները ուժի մեջ են մտել միայն 2018 թվականից: Պայմանագիրը քննադատել են Չինաստանին չընդգրկելու համար: Բիլինգսլինն ասում է, որ նոր պայմանագիրը պետք է անպայման ներառի Չինաստանը և վերաբերելու է բոլոր միջուկային զենքերին: «Ապագա միջուկային զենքի վերահսկողությունը պետք է անդրադառնա բոլոր միջուկային զինատեսակներին: Եթե Սառը պատերազմի օրերին իմաստ կար խոսելու ռազմավարական և ոչ ռազմավարական զինատեսակների մասին, ապա այսօր իրավիճակը փոխվել է, և մենք դիտարկում ենք ամեն մի միջուկային հրթիռ որպես ռազմավարական»,- նշում է Բիլինգսլին: Բանագացի խոսքերով Չինաստանը մերժել է Վիեննայի բանակցություններին մասնակցելու ԱՄՆ-ի հրավերը: Նա հույս է հայտում, որ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի Չինաստանի վրա՝ այս ձևաչափում ընդգրկվելու համար: Ռուսաստանը, որի պատվիրակությունը երկուշաբթի երեկոյան վերադարձավ Մոսկվա, դեմ չէ Չինաստանի ընդգրկմանը բանակցություններում, սակայն ցանկանում է, որ այս ձևաչափում ընդգրկվեն նաև եվրոպական միջուկային տերությունները՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:

Նմանատիպ նյութեր