211652_close_icon
views-count155562 դիտում article-date 18:52 23-06-2020

Ողբերգակական դեպք Լոռու մարզում. հրշեջ-փրկարարները «Երեք լճեր» կոչվող տարածքից դուրս են բերել կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 15։28-ին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող վայրում՝ լճակում, դի է հայտնաբերվել։ Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Փրկարարները ջրից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակչուհի, 74-ամյա Ռայա Հ․-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր