7214 դիտում
18:32 23-06-2020
Դատախազությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/23/Tsarukyan/3326042]Tert.am[/url]-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն 2017 թվականի ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցել և հունիսի 16-ին ԱԺ-ի համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանք առաջադրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/23/Tsarukyan/3326042]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2698 դիտում
19:20 16-07-2019
Քոչարյանի և Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Այս բաժնից
430 դիտում
17:04 23-04-2024
Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
502 դիտում
16:45 23-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը