211652_close_icon
views-count804 դիտում article-date 19:34 23-06-2020

«Ես գնահատում եմ Ձեր ավանդը հայ-սերբական հարաբերությունների զարգացման գործում». նախագահ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Սերբիայի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը: Սերբիայի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ես գնահատում եմ Ձեր ավանդը փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունների զարգացման գործում: Հաճույքով եմ հիշում մեր նախորդ հանդիպումներն ու զրույցները, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքերի բաց փոխանակման հնարավորությունները: Հուսով եմ՝ շուտով կրկին հնարավորություն կունենանք հանդիպելու և շարունակելու աշխատանքներն ապագային միտված մեր ընդհանուր ծրագրերի իրագործման շուրջ»:

Նմանատիպ նյութեր