211652_close_icon
views-count6749 դիտում article-date 14:45 23-06-2020

Ես քեզ պահում եմ աշխարհից թաքուն, այն հավատափոխ հեթանոսի պես. Սպարտակ Ղարաբաղցյան

Դու չե՞ս հոգնել Մեղուների պարսի նման Մեզ ամեն օր կծող-խայթող Ի նչուների, միթեների այս շարանից. Որ խաղողի վազը գրկող Մոլախոտի պես ամեն օր Վեր է ձգվում՝ Պարանոցին մեր փաթաթվում... Մարդ էլ՞ կանգնած տեղը խեղդվի; 1975թ. ՖՈՒՍՏՈՎՈ./ՄՈՍԿՎԱ/ Հնավախ տատիս աղոթքն հնամաշ Ձյունի տեսք առած իջնում է հանդարտ. Ծերուկ ձմեռվա մորուքը ճերմակ Հողմը ծամում է ու նվվում քաղցած. Եվ վառարանիս այտերին շիկնած Ձմռան գիշերն է հալվում ցրտաշունչ Ու մի շան հաչոց՝ լռություն խեղդող Խավարի գրկում ինձ լաց է թվում; 1972թ. ԳԵՂԱՄԱՎԱՆ/ՍևԱՆ/ ----- Դու գիտե՞ս արդյոք Աչքերս հիմա ինչի են նման. Շրջանակների՝ սև ու սգավոր, Որոնց մեջ կորցրած հարազատ մարդու Նկարն են դնում Ու կախում պատից; Եվ իմ սգերիզ աչքերի խորքում Ես քեզ պահում եմ աշխարհից թաքուն Այն հավատափոխ հեթանոսի պես, Որ եկեղեցում իր մոմն է վառում Ու թաքուն պաշտում Կուռքին հարազատ; 1971թ Սպարտակ Ղարաբաղցյանի [url=https://www.facebook.com/spartak.gharabaghtsyan/posts/1673219116149363]ֆեյսբուքյան էջ[/url]

Նմանատիպ նյութեր