211652_close_icon

Արևմուտքը , զգալով, որ Նիկոլը հակառուսական կտրուկ քայլեր չի անում, ժամանակ առ ժամանակ Նիկոլին կմճտում ա. Մենուա Հարությունյան

views-count598 դիտում article-date 13:28 23-06-2020
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ժողովրդավարական» Արևմուտքը ալիևյան բռնապետությունը հանդուրժում է նավթադոլարների ու Թուրքիայի շնորհիվ, իսկ ինչո՞ւ է էդ նույն Արևմուտքը հանդուրժում, որ Նիկոլը Հայաստանը դարձնում է հակաժողովրդավարական, հակասահմանադրական ռեժիմ, ի՞նչ ա խոստացել Նիկոլը Արևմուտքին,պատասխանը շատ պարզ ա. Նիկոլը ասում ա թույլ տվեք Հայաստանում իմ կամքից կառավարվող դիկտատուրա հաստատեմ, որպեսզի Հայաստանը դարձնեմ հակառուսական օջախ, իսկ սա ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանի կործանում... Ի դեպ, Արևմուտքը , զգալով, որ Նիկոլը հակառուսական կտրուկ քայլեր չի անում, ժամանակ առ ժամանակ Նիկոլին կմճտում ա՝ կամ արագացրու հակառուսական քայլերդ, կամ քեզ կհռչակենք դիկտատոր ու Հայաստանում գործող մեր գրանտալափերին կհանենք քո դեմ ու ավելի վճռական հակառուսների կբերենք իշխանության... Ժողովուրդ, քո ունենից խոսալով՝ Նիկոլն ու արևմտյան գրանտներ ծծողները քանդում եմ քո և քո երեխաների անվտանգության ու բարեկեցության միակ հենասյունը՝ Հայաստանի Հանրապետությունը..»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր