211652_close_icon
views-count722 դիտում article-date 10:33 23-06-2020

Քանի՞ բիզնես է փակվել Հայաստանում կորոնավիրուսի ժամանակ. մտահոգիչ թվեր՝ երեք ամսում. NEWS.am

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման առաջին երեք ամիսներին (մարտի 1–ից մայիսի 31–ը) իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են 5873 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր։ Այս մասին [url=https://news.am/arm/news/587034.html?fbclid=IwAR3qHadxVKtfOZ3vkrjqWW-6yysvQxkK9vepnFdcem6DX_7QgsZGS-fLAm0]NEWS.am[/url]–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 41 տոկոսով (2019թ. նույն եռամսյակում 4164 էր)։ Նշենք, որ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունների մեջ չեն դիտարկվել պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և պետական կառավարչական հիմնարկները։ Այն, որ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամային իրավիճակում աշխարհի շատ երկրներ բախվել են նման խնդրի, գաղտնիք չէ, սակայն շատ պետությունները հարկային արտոնություններ են սահմանել առավել խոցելի ոլորտների համար։ Մասնավորապես, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով ԱՄՆ–ը, Ռուսաստանը, Պորտուգալիան, Ղազախստանը, Վրաստանը հարկային արձակուրդ տրամադրեցին համավարակից ամենից շատ տուժած ոլորտներին։ Հայաստանում դեռևս մարտին, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ, և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումներ կիրառվեցին, տարբեր վերլուծաբաններ ու ընդդիմության ներկայացուցիչներ առաջարկում էին հարկային արձակուրդ տրամադրել ամենից շատ տուժած ոլորտներին, մինչդեռ կառավարությունում մեծ վերապահումով էին վերաբերվում այդ առաջարկներին։ Իսկ կորոնավիրուսի հետևանքների վերացման կառավարության տնտեսական ծրագրերը ոչ միայն ցածր արդյունավետություն ունեին, այլև անտրաբանական էին, քանի որ կարանտինի ժամանակավոր հնարավոր չէ խրախուսել տնտեսական ակտիվությունը։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/587034.html?fbclid=IwAR3qHadxVKtfOZ3vkrjqWW-6yysvQxkK9vepnFdcem6DX_7QgsZGS-fLAm0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր