211652_close_icon
views-count29192 դիտում article-date 21:02 22-06-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ալավերդի քաղաքի բնակելի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի թիվ 26 բնակելի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ հոսանքի կարճ միացման հետևանքով ծխեցում է եղել: Կատարվել է տարածքի տեղազննում, իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր