211652_close_icon
views-count741 դիտում article-date 19:45 22-06-2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ Ուղիղ

[url=https://www.tert.am/am/news/2020/06/22/live/3324311]Tert.am-[/url]ը գրում է. Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, կողմ քվերակեց 89 պատգամավոր: ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիշեցնենք, որ ԱԺ նիստին չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»: Հիշեցնենք նաև, որ օրենքի նախագծով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է: Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի դատավոր, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/22/live/3324311]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր