211652_close_icon
views-count867 դիտում article-date 18:38 22-06-2020

Կանադայում պահանջել են Փառքի սրահում ընդգրկել մի շարք խորհրդային հոկեյիստների

Հյուսիսամերիկյան հեղինակավոր The Hockey News պարբերականը կոչ է արել Տորոնտոյում գտնվող Հոկեյի Փառքի սրահում ընդգրկել մի շարք մեծագույն խորհրդային հոկեյիստների: Կոչ հեղինակների կարծիքով, պետք է հաշվի առնել ոչ միայն այն հոկեյիստներին, որոնք հանդես են եկել Հոկեյի Ազգային Լիգայում (NHL), այլ նաև խաղացողների, որոնք հոկեյում մեծ ազդեցություն են ունեցել 1960-1990 թվականներին: Առաջարկվող ցուցակում ընդգրկվել են խորհրդային չորս հոկեյիստ. պաշտպան Վալերի Վասիլյևը և հարձակվողները Անատոլի Ֆիսրովը, Ալեքսանդր Մալցևն ու Բորիս Միխայլովը: Ներկա պահին Հոկեյի Փառքի սրահում ընդգրկված են Վլադիսլավ Տրետյակը, Վյաչեսլավ Ֆետիսովը, Վալերի Խառլամովը, Իգոր Լարիոնովը, Պավել Բուրեն, Սերգեյ Ֆյոդորովը, Սերգեյ Մակարովը, Ալեքսանդր Յակուշևը և Սերգեյ Զուբովը: The Hockey News-ը 1947 թվականին հիմնված կանադական շաբաթաթերթ է՝ հոկեյի մասին և հանդիսանում Հյուսիսային Ամերիկայի առավել հեղինակավոր ու ազդեցիկ պարբերականներից մեկը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր