211652_close_icon
views-count1054 դիտում article-date 18:04 22-06-2020

Եթե չմիջամտեինք, ՍԴ-ի անցումային փուլը կտեւեր մինչեւ 2040-ը, այսինքն ես չէի տեսնի այդ ՍԴ-ն. Հովհաննես Իգիթյան

[url=https://news.am/arm/news/586972.html?fbclid=IwAR0gGd95IFPkoXPxG7ei2x_mWbXma3HhX6JUi8tXJTKJ6yqxpHHzKy7UfRM]News.am[/url]-ը գրում է. Մենք այստեղ ոչ Հրայր Թովմասյանի հարցն ենք լուծում, ոչ Վահե Գրիգորյանի, ոչ մեկ ուրիշի. մենք ուզում ենք, որ ՍԴ-ն աշխատի օրենքի տառին եւ ոգուն համահունչ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: «Ոգին հետեւյալն է, որ որեւէ քաղաքական ուժ չօգտագործի պահի իրավիճակը հավերժական ՍԴ նախագահ ունենալու համար: Մենք ուզում ենք, որ վերջապես մեր ժողովուրդն ունենա Սահմանադրական դատարան: ՍԴ-ն պետք է գործի 2015-ին ընդունված Սահմանադրության մոդելով: Տեսեք դատավորը ընտրվում է 5 տարի ժամկետով, ՀՀ նախագահը՝ 7 տարի ժամկետով, ՍԴ դատավորը՝ 12 տարի ժամկետով եւ ասյ կոլեգիալ մարմինը ինքն իր միջից ընտրում է նախագահին՝ 6 տարով: Այդ 6 տարվա ընթացքում ՍԴ մնացած դատավորները իրենց գործունեությամբ համոզում են, որ հաջորդ անգամ իրենք պետք է ընտրվեն ՍԴ նախագահ: Սա է մոդելը, ընդ որում, Վենետիկի հանձնաժողովը ասել է, որ այս մոդելը ճիշտ է եւ համապատասխանում է միջազգային նորմերին: Սա է խնդիրը, մնացած դեմագոգիա է, մանիպուլյացիա է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք էր հայտնել, որ իրենց առաջարկություններն, ըստ էության, չեն ընդունվել, որոնք կապված են ՍԴ-ում փոփոխությունների համար անցումային ժամանակահատված սահմանելուն, Իգիթյանն ասաց. «Վենետիկի հանձնաժողովը հստակորեն պատասխանել է այն երեք հարցերին, որոնք տրվել են եւ դրանք դրական են: Որ ասում ենք՝ անցումային ժամանակաշրջանը շատ է, թե քիչ, ես գիտեմ, որ այնտեղ եղել է նաեւ սխալ թարգմանություն, ես գիտեմ՝ ում կողմից: Պետք է հաշվի առնենք, որ անցումային ժամանակը քիչ չէ, այն արդեն տեւում է 5 տարի: Գիտեք, որ Սահմանադրության այս մոդելը պետք է ուժի մեջ մտներ 2018-ի ապրիլի 9-ից հետո, եւ հիշում եք՝ ինչու դա չեղավ: Դա եղել է մանիպուլյացիա, անգամ կասեի՝ խարդախություն նախորդ իշխանության կողմից, որի հետեւանքով Սահմանադրություն գրած մարդը դարձել է ՍԴ նախագահ մինչեւ իր կյանքի վերջը: Բայց հիմա ամենակարեւոր հարցը դա չէ, այլ այն, թե ինչպիսի ՍԴ պետք է ունենա երկիրը: Ես կարծում եմ, որ այն, ինչ կունենանք այս մեր նախաձեռնության արդյունքում, դա ամենամոտն է այն ընդունված մոդելին, որով ապրում են զարգացած երկրները»: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/586972.html?fbclid=IwAR0gGd95IFPkoXPxG7ei2x_mWbXma3HhX6JUi8tXJTKJ6yqxpHHzKy7UfRM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր