211652_close_icon
views-count2829 դիտում article-date 20:00 22-06-2020

ՍԱՏՄ անակնկալ ստուգայցի թիրախում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն է. արձանագրվել են խախտումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր մշտադիտարկումներ են անցկացրել մայրաքաղաքի «Երևան Սիթի» ս/մ ցանցի մասնաճյուղերում: Խախտումներ արձանագրվել են գրեթե բոլորում: Դրանք հիմանկանում կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների տվյալների թերիության, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների ձեռնուցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ: Դրականորեն արձանագրվել է, որ ցանցի խանութներից շատերում նշանակված են հերթերը հսկող և կուտակումներ թույլ չտվող հատուկ աշխատակիցներ: Թերացումներ են հայտնաբերվել նաև «Երևան Սիթի» խանութներում գործող հացի արտադրամասերում. որոշներում բացակայել է ախտահանման գրանցամատյանը, մի քանիսում բավարար քանակությամբ չեն եղել ձեռնուցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանները, իսկ մի քանիսում աշխատակիցները եղել են առանց դիմակի: ՍԱՏՄ տեսուչների կողմից խստացված ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում: Խախտումների մասին բոլոր արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: Անակնկալ շրջայցերը շարունակվելու են: [b] Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր