211652_close_icon
views-count772 դիտում article-date 12:32 22-06-2020

Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. News.am

[url=https://news.am/arm/news/586856.html?fbclid=IwAR3tqh37AhqZrhFksmjS8gjWL8D92RxHX6M3os_lRjncK7UMr62X59W0drU]NEWS.am[/url]-ը ներկայացնում է Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Վարդան Պողոսյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորա Սարգսյանի համատեղ հոդվածը՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագծի առնչությամբ: Հոդվածում նշվում է, որ Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև. «Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման վաղաժամկետ դադարեցումը ըստ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի: Դեռևս ս․թ․ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշում՝ նախատեսելով Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունների անմիջապես դադարեցում։ Նախագծի հեղինակները վկայակոչում էին 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ նախատեսված մոդելը արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը, որը Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ժամկետը սահմանափակում է 12 տարով։ Նշանակված հանրաքվեն կասեցվեց արտակարգ դրության պատճառով։ Հանրաքվե անցկացնելու փոխարեն իրավիճակը հանգուցալուծելու ուղիներ գտնելու նպատակով Արդարադատության նախարարությունը ս․թ․ մայիսի 12-ին դիմել էր Վենետիկի հանձնաժողովին։ Վենետիկի հանձնաժողովը բավական կարճ ժամկետում պատրաստել է հարցման վերաբերյալ ծավալուն եզրակացություն, որը ընդունվել է ս․թ․ հունիսի 19-ին։ Քանի որ հարցման առանցքում ընկած էր դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման խնդիրը, Վենետիկի հանձնաժողովը մանրամասն անդրադարձել է այս խնդրի իրավական և քաղաքական կողմերին՝ դատական իշխանության անկախության լույսի ներքո»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/586856.html?fbclid=IwAR3tqh37AhqZrhFksmjS8gjWL8D92RxHX6M3os_lRjncK7UMr62X59W0drU]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր