211652_close_icon
views-count2147 դիտում article-date 12:21 22-06-2020

SportX.am-ը առանձնացրել է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ տուրի ամենահետաքրքիր փաստերը

[url=https://sportx.am/2020/06/22/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%AD/?fbclid=IwAR3LWNqUi_g6euNETd8yWYSEw6shZkTEZRQPYrusVqtLoHmCajuRedfHJdw]SportX.am[/url]-ը գրում է. «Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 24- րդ տուրը բավակնին գեղեցիկ ընթացք ունեցավ առաջնության մնացած հատվածի համեմատությամբ, գլխավոր զարդը՝ «Շիրակի» հաղթանակն էր նվազագույն հաշվով գործող չեմպիոն և առաջնության առաջատար «Արարատ-Արմենիայի» նկատմամբ, ինչը թույլ տվեց գյումրեցիներին միավորների տարբերությունը հասցնել երեքի և չթողնելով չեմպիոնին շատ առաջ անցնելու իրեն հետապնդողներից։ Շատերը կարծում էին, որ աստղային և շատ ուժեղ կազմ ունեցող «Արարատ-Արմենիան» ժամանակից շուտ կնվաճի չեմպիոնի տիտղոսը, սակայն Վարդան Բիչախչյանի ոչ աստղային, բայց աստղային տուրեր ապրող «Շիրակը» խառնեց Մինասյանի խաղաթղթերը և ստիպեց կրկին հաշվի նստել մրցակիցների հետ, ինչը բնականաբար կոգևորի նաև երկրորդ տեղում գտնվող «Շիրակին» կրնկակոխ հետևող թիմերին հաջորդ խաղերում «Արարատ-Արմենիայից» միավորներ խլելու համար։ [img]https://st0.shamshyan.com/editor/0088712001592813938754472.jpeg[/img] Ներկայումս առաջնության առաջատարը ունի 45 միավոր, իսկ գյումրեցիները այս հաղթանակից հետո 42 միավոր վաստակեցին, ինչի արդյունքում Վարդան Մինասյանի թիմը արդեն սկսեց զգալ իրեն հետապնդող՝ «Շիրակի» շունչը թիկունքում։ Ցանկացած միավորի կորուստը հաջորդ խաղերում կարող է ճակատագրական դառնալ այդ թիմի համար, չի բացառվում որ գլխավոր ֆավորիտը այսպիսի խաղով զրկվի նաև չեմպիոն դառնալու հնարավորությունից։ [img]https://st0.shamshyan.com/editor/0612676001592813971690259.jpeg[/img] Զուգահեռաբար ընթացող խաղում, որտեղ հարաբերություները պարզում էին «Նոան» և «Լոռին» ևս շատ հարցերի պատասխան տվեց։ Վանաձորյան թիմը վերջին մի քանի, ավելի հստակ վերջին վեցը խաղում չի տոնել ոչ մի հաղթանակ և միավորներ կորցնելով հայտնվեց լավագույն վեցնյակի 5-րդ հորիզոնականում։ Աբրահամ Խաշմանյանի հայտնվելով շատերը կարծեցին, որ «Լոռին» կապահովի իր տեղը գոնե լավագույն եռյակում, սակայն արդեն մրցակիցների խաղից երևում է, որ դա արդեն շատ դժվար կլինի անել հաջորդ խաղերում, Աբրահամ Խաշմանյանին ոչինչ չի մնում անել, բացի հուսալուց, որ իր թիմը կկարողանա ցուցադրել այն խաղը, որը հենց ինքն է ցանկանում տեսնել։ [img]https://st0.shamshyan.com/editor/0206897001592813995420992.jpg[/img] «Նոայի» հետ հանդիպման առաջին խաղակեսում ընտրելով երկրորդ համարի տակ խաղալու մարտավարությունը բավականին գրավիչ էր երևում հանդիպման սկզբնամասում, թիմը պաշտպանվում էր բավականին հաջող, իսկ ահա հակագրոհները այդքան էլ հաջող չէին ստացվում, առջևում հերթապահող Ջոնել Դեսիրեն կարծես միայնակ «մարտի բռնված» լիներ մի քանի բավականին փորձառու պաշտպանների հետ։ Իսկ նրան օգնող ֆուտբոլիստները պարզապես տարվելով անհատական խաղով, շատ արագ կորցնում էին գնդակը, և հնարավորություն էին տալիս մրցակցի արագ ֆուտբոլիստներին սուր գրոհներ կազմակերպել, ինչի արդյունքը եղավ Վլադիմիր Ազարովի կազմակերպած արդյունավետ գրոհի գեղեցիկ ավարտը, իսկ մի քանի րոպե անց էլ «Նոան» նաև երկրորդ գնդակն ուղարկելով վանաձորյան թիմի դարպասը ավարտեց առաջին խաղակեսը, ինչու չէ նաև ամբողջ հանդիպումը»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://sportx.am/2020/06/22/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%AD/?fbclid=IwAR3LWNqUi_g6euNETd8yWYSEw6shZkTEZRQPYrusVqtLoHmCajuRedfHJdw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր