211652_close_icon
views-count752 դիտում article-date 11:09 22-06-2020

Նման հավաքական կերպով իշխանություն յուրացնելու և սահմանադրական կարգ տապալելու դեպք դեռևս չի եղել. Արփինե Հովհաննիսյան

Եթե դուք չեք դիմում Սահմանադրական դատարան, ( ինչ խուճուճ ու ախմախ հիմնավորմամբ էլ դա լինի) ապա Ձեր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում եւ սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Եթե այն ինչ հրապարակվել է մամուլում սահմանադրական հեղաշրջման մասով, ապա՝ Հարգե՜լի խորհրդարանական ընդդիմություն, Ձեզ եմ ներկայացնում Վենետիկի հանձնաժողովի այսօր հրապարակվելիք կարծիքի 60-րդ կետը, որտեղ բառացիորեն նշված է, մեջբերում եմ. «Հայաստանի Սահմանադրության 168( 2) եւ 169(2)-րդ հոդվածները նախատեսում են սահմանադրական փոփոխությունների սահմանադրական վերանայումը (ստուգումը):168(2)-րդ հոդվածը, սահմանում է, որ Սահմանադրական դատարանը մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Նման վերանայման(ստուգման) ՊԱՐՏԱԴԻՐ բնույթը հստակորեն սահմանված է 169(2) հոդվածում, որի համաձայն Ազգային ժողովը 168(2) հոդվածով նախատեսված դեպքերում դիմում է (պետք է դիմի) Սահմանադրության փոփոխության հարցով»: Պետք է նշել, որ հաջորդիվ տեքստում (69) Հանձնաժողովը նշել, է, որ եթե Սահմանադրությունը, ինչպես օրինակ Հայաստանի Սահմանադրությունը, նախատեսում է նման ex ante (նախնական) վերնայման հնարավորություն, ապա նման կանոնը պետք է պահպանվի: Հարգելի' պատգամավորներ, Այլ կերպ ասած, եթե դուք չեք դիմում Սահմանադրական դատարան, ( ինչ խուճուճ ու ախմախ հիմնավորմամբ էլ դա լինի) ապա Ձեր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում եւ սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին: Իշխանափոխությունից հետո տարբեր դրվագներով տարբեր մարդիկ բազմիցս տապալել են սահմանադրական կարգը, բայց նման հավաքական կերպով իշխանություն յուրացնելու եւ սահմանադրական կարգ տապալելու դեպք դեռեւս չի եղել: Անիրավության այսքան բարձր նշաձող երբեւէ դեռեւս չի սահմանվել: Ավելին, առանց սահմանադրական վերահսկողության սահմանադրական փոփոխությունները միանգամից ապալեգիտիմացնում է նաեւ հետագայում ընտրվելիք ՍԴ դատավորներին: Հարգե՜լի խորհրդարանական ընդդիմություն Եթե դուք իրապես հետեւողական եք ձեր քաղաքական առաջնայնություններում եւ պայքարում, ապա վստահաբար կարող ենք արձանագրել, որ չդիմելով Սահմանադրական դատարան, դուք եւս մասնակից կդառնաք իշխանության կողմից բեմադրված հերթական խայտառակությանը` անկախ այն հանգամանքից կողմ կքվեարկեք նախագծին,թե ոչ: Հարգելինե՜ր Այս նախագիծը այլեւս արտակարգ դրության հետ կապ չունի: Նախագծի ընդունումը կամ չընդունումը Հայաստանի միջազգային իրավական հեղինակության հարցն է: Մի հանդուրժեք, որ այն հերթական անգամ իշխանության կողմից տրորվի: Կից նկարում՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետը։ Ժամեր անց այն կլինի հրապարակային։ Մեկնաբանություններում ձեզ համար կտեղադրեմ նաեւ վերաբերելի կետերը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր