211652_close_icon
views-count2161 դիտում article-date 10:56 22-06-2020

Այսօր ԱԺ արտահերթ նիստ է լինելու. օրակարգում Սահմանադրության փոփոխության հարցն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Այսօր առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որից իրազեկվել ենք, որ այսօր ժամը 13-ին արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/586843.html?fbclid=IwAR1r8dWnZPuL6mIXECgiAtUU8XJuoB6If9lhMqL45geEm0D8hVyiosgQiks]News.am[/url]-ը։ «Որքան հասկացա, երեքժամյա ռեժիմ է սահմանված, այսինքն առաջին ընթերցմամբ ընդունվում է, երեք ժամ ատռաջարկությունների համար, հետո գնում է երկրորդ ընթերցում:Գիտեք, որ ամբողջ աշխարհում, երբ Սահմանադրություն է փոխբվում, դա ամիսների աշխատանք է, հանրային լսումներ դեբատներ, քարոզարշավ, բանավեճեր: Հայաստանում դա արվում է այս ձեւով: Այսինքն առավոտյան իմանում ես, որ այսօր Սահմանադրությունը պետք է փոխվի ու փոխվում է Սահմանադրությունը: Սա լուրջ խնդիր է թե մեր միջազգային պարտավորությունների մասով, թե ընդհանրապես ժամանակին ասվածի եւ քննարկված մասով»,-ասաց Մարուքյանը: Նա նկատեց, որ պարզվում է, որ այս նախաձեռնությունը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չի ուղարկվելու ՍԴ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/586843.html?fbclid=IwAR1r8dWnZPuL6mIXECgiAtUU8XJuoB6If9lhMqL45geEm0D8hVyiosgQiks]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր