211652_close_icon
views-count10830 դիտում article-date 10:47 22-06-2020

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 320, մահվան՝ 13 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 20 588 է

Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 588-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 360 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 117 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 477-ի։

Նմանատիպ նյութեր