211652_close_icon
views-count4127 դիտում article-date 09:46 22-06-2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակված ավելի քան 9 մլն մարդ կա. Worldometers

COVID-19 վիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվն աշխարհում կազմում է 9 մլն 33 հազար 423։ Ապաքինվել է 4 մլն 796 հազար 49 և մահացել 469 հազար 539 պացիենտ։ Այդ մասին տեղեկանում ենք Worldometers-ից, որը զբաղվում է COVID-19-ի վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվարկով։ Ներկա պահին «առաջատարը» ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսի հաստատված 2 մլն 350 հազար 421 դեպք կա։ Երկրորդ տեղում հայտնվել է Բրազիալիան՝ վարակվածության 1 մլն 84 հազար 883 հաստատված դեպքով։ Երրորդում Ռուսաստանն է՝ 584 հազար 680 հաստատված դեպքով։

Նմանատիպ նյութեր