211652_close_icon
views-count10602 դիտում article-date 09:17 22-06-2020

Facebook-ում խիստ ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու փորձերը․ Տիգրան Մատինյան

Սոցմեդիայի մասնագետ Տիգրան Մատինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ #Facebook-ում խիստ ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու (ֆիշինգի) փորձերը։ Այսօր առավոտից արդեն մի քանի տեղ հանդիպեցի նման դեպքերի։ Ինչպե՞ս է աշխատում մեխանիզմը․ 1․ Ստեղծվում է Facebook-ի Login լինելու էջին շատ նման, կեղծ կայք-էջ։ 2․ Facebook-ում ստեղծվում է էջ՝ «Safety» «Security» և այլ մոլորեցնող անվանումներով։ 3․ Իրենց էջում կատարում են գրառումներ՝ տեքստում tag անելով տարբեր բիզնես էջեր, մոտավորապես այսպիսի բովանդակությամբ․ «Ձեր XXXX էջը բողոքարկվել է ուրիշ օգտվողի կողմից։ Եթե դուք սեփականատերն եք այս էջի, շտապ անցեք հղումով և հաստատեք»։ 4․ Հղումով անցնելիս բացվում է 1-ին կետում նշված կայք-էջը (նկարը կցված է գրառմանը): 5. Ձեզ թվում է, թե Facebook-ում եք, և կամավոր հանձնում եք ձեր մուտքանունն ու գաղտնաբառը։ Դատելով այսօրվա ակտիվ արշավի կիսագրագետ տեքստերից՝ կարող եմ ենթադրել, որ կազմակերպված է ոչ Հայաստանից։ Ի՞նչ անել․ 1․ Մի՛ հավատացեք նման գրառումներին։ Facebook-ը երբեք այդպիսի ծանուցումներ չի ուղարկում։ 2․ Մի՛ սեղմեք կասկածելի հղումների վրա։ 3․ Մի՛ լրացրեք մուտքանունն ու գաղտնաբառը՝ առանց կայքի URL-ը ստուգելու և համոզվելու, որ հենց այն կայքում եք, որը փնտրում էիք։ 4․ Եթե, այնուամենայնիվ, լրացրել եք, արագ փոխեք գաղտնաբառը։ (եթե նույն գաղտնաբառն այլ տեղեր նույնպես օգտագործում եք, փոխեք դրանք նույնպես): 5. Ակտիվացրեք կրկնակի անվտանգություն ձեր անձնական պրոֆիլում, որպեսզի, անգամ գաղտնաբառն իմանալու դեպքում, չկարողանան մուտք գործել ձեր էջ՝ առանց ձեր հեռախոսահամարին հասանելիություն ունենալու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր