7088 դիտում
21:28 21-06-2020
Գագիկ Ծառուկյանի փաստաբանն արձագանքում է գլխավոր դատախազության մամլո խոսնակի գրառմանը
Ժամը՝ 16:20-ի սահմաններում դատավորը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մերժման որոշումը հանձնեց կողմերին, ժամը՝ 17:57-ին ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն արդեն ֆեյսբուքում գրել է. «Քանի որ դատարանի կողմից կայացվել է անհիմն եւ ապօրինի դատական ակտ, ՀՀ դատախազությունն այն անպայման բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»։
Անդրադառնալով վերոնշյալին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է. «Ուշադրություն՝ դատախազությունն այն ԱՆՊԱՅՄԱՆ բողոքարկելու է: Ով էլ կասկածեր: Քննչական մարմինների եւ դատախազության համար այդպես էլ միակ խափանման միջոցը մնաց կալանավորումը: Ախր քրեական դատավարության օրենսգրքում այլ խափանման միջոցներ էլ կան… Որոշման մեջ շատ այլ հետաքրքիր բաներ էլ կան գրած, գուցե դրանց էլ անդրադառնաք, որ մեղադրանքի կողմի թերությունները չբարդեք Դատարանի վրա, ինչպես արդեն սովորություն է դարձել: Եվ վերջում, բոլոր պաշտոնատար անձանց, առավել եւս դատախազությանը խորհուրդ եմ տալիս Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումների, հատկապես օրինական ուժի մեջ մտած որոշումների վերաբերյալ արտահայտվելիս զգուշորեն ընտրել բառերը և երբեք չօգտագործեն ԱՊՕՐԻՆԻ բառը: Դրանով ևս ցույց եք տալիս, որ գործընթացը ոչ թե իրավական է, այլև՝ խիստ քաղաքական և անձնական, որից ելնելով էլ Դատարանից նման նեղացած ձևով եք արտահայտվում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
32271 դիտում
11:28 17-06-2018
Փաստաբանն արձագանքում է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը՝ ներկայացնելով իր տեսակետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20416 դիտում
00:02 06-06-2020
Վարչապետի մամուլի խոսնակի արձագանքը՝ Գագիկ Ծառուկյանի ելույթին
2764 դիտում
10:49 01-10-2014
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ է նշանակվել Գյումրիի քաղաքապետի նախկին մամլո քարտուղարը
Այս բաժնից
628 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
460 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
523 դիտում
20:03 19-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար