ԵԽ զեկույցի Հայաստանին և Արցախին վերաբերող խնդրահարույց ձևակերպումների մասին․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել և տեղադրել տեսանյութ․
«Եվրոպական խորհրդարանի վերջին զեկույցի Հայաստանին եւ Արցախին վերաբերող խնդրահարույց ձեւակերպումների, ինպես նաեւ «նախկինիզմի» եւ մի շարք այլ հարցերի մասին։
ԵԽ-ն ամսի 19-ին ԱԼԳ գագաթնաժողովին ընդառաջ ընդունեց իր ռեկոմենդացիաները։ Այս փաստաթուղթը շրջանակային գնահատականն է առանձին երկրներում ստեղծված իրավիճակի, այնպես էլ հակամարտության հետ կապված։ Վերջին նման ռեկոմենդացիան եղել է 2017 թ․ ԱԼԳ գագաթանաժողովին»,- ասված է գրառման մեջ