211652_close_icon
views-count16077 դիտում article-date 17:27 20-06-2020

«Տանը».ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լուսանկար է հրապարակել. Tert.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկար է հրապարակվել, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/20/qocharyan/3323404?fbclid=IwAR38qKkghFpKRWFSKBxjGhcEknOvk1itmPqokri_N87hahRvc3F_3bXGSWA]Tert.am[/url]-ը: «Տանը»։ Այսպես է մակագրված Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը։ Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին նրա կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։ Այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա վերադարձել է տուն։

Նմանատիպ նյութեր