211652_close_icon
views-count4501 դիտում article-date 13:40 20-06-2020

Մինչև տարվա վերջ անշարժ գույքի շուկայում գները կնվազեն 20-30%-ով. economood.am

[url=https://economood.am/n/755?fbclid=IwAR0D8JCC7sG_CgNP0BSbACVPmjr_4dCYbgXWqvhBsE_seaORN7T29_ou2zo]EconoMood[/url]-ը ներկայացնում է անշարժ գույքի մայիսյան վիճակագրությունը․ ՀՀ Կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի մայիս ամսվա անշարժ գույքի շուկայի վիճակագրությունը, համաձայն որի՝ անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 11,507 գործարք, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 4 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 27,8%-ով։ Հատկանշական է, որ Երևան քաղաքում 2020-ի մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Արաբկիրում՝ 32,3%, իսկ ամենացածրը՝ 0,6% Նուբարաշեն վարչական շրջանում։ Նշենք, որ 2020թ․-ի մայիսին հանրապետությունում գրանցվել է անշարժ գույքի առքուվաճառքի 2,925 գործարք՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 3 անգամ, իսկ 2019-ի մայիսի համեմատ նվազելով 28,7%-ով։ Այդ թվում 185 առքուվաճառքի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, որոնց կողմից կատարաված գործարքները կազմել են առքուվաճառքի 6,3 տոկոսը։ Հավելենք նաև, որ 2020թ. մայիսի ընթացքում տրամադրվել է 112 նախագծման թույլտվություն, 164 շինարարության թույլտվություն և 10 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)։ Գնային ինդեքսների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի մայիսին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ․ մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը 2020 թվականի ապրիլի համեմատ նվազել են 1 %-ով, իսկ 2019 թվականի մայիսի համեմատ աճել է 11,9%-ով։ EconoMood-ը թեմայի շուրջ զրուցել է «ՍԻԼՎԵՐ Ռ.Ե.Ա.» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովի հետ՝ հասկանալու շուկայում տիրող իրավիճակը։ Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ այս պահին շուկան շատ պասիվ է, գնորդների մեծ մասը սպասողական վիճակում են գտնվում, սակայն , այդուհանդերձ աստիճանաբար սկսում է նկատվել որոշակի ակտիվություն։ Հարությունովը մասնավորապես նշում է,- «Շուկայի մասնակիցների մեծ մասին այս տարի կկորցնենք, մասնավորապես՝ այդ սեգմենտում արտասահմանից ժամանող մեր հայրենակիցներն են, իսկ տեղի գնորդներից հիմնականում կբացակայեն շուկայում փոքր ու միջին բիզնես ունեցող մեր ձեռներեցները, ովքեր իրենց խնայողություններով անշարժ գույք էին ձեռք բերում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://economood.am/n/755?fbclid=IwAR0D8JCC7sG_CgNP0BSbACVPmjr_4dCYbgXWqvhBsE_seaORN7T29_ou2zo]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր