211652_close_icon
views-count10974 դիտում article-date 12:24 20-06-2020

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Opel Astra-ն գլխիվայր շրջվել է, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամայաին կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Սարահարթ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները մարել են Անդրանիկ Բեժանյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Պարզվել է, որ վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել, ինչից հետո էլ ավտոմեքենայում կրակ է առաջացել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ալավերդու հիվանդանոցի շտապօգնության աշխատակիցները, սակայն վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժիշկների օգնությունից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր