211652_close_icon
views-count35173 դիտում article-date 11:53 20-06-2020

Արագածոտնի մարզում բախվել են Nissan-ն ու քարով բարձված КамАЗ-ը. հարազատ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սաայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրսատվում հունիսի 8-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթար փաստով։ Ժամը14։40-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 51 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 25-ամյա Ս. Գ-ի վարած КамАЗ մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ 62-ամյա Կ. Մ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Կ. Մ-ն և նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 59-ամյա Ա. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ КамАЗ-ը բարձված է եղել քարով, իսկ Nissan-ի վարորդն ու ուղևորը հարազատ քույրեր են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր