211652_close_icon
views-count960 դիտում article-date 22:08 19-06-2020

Ֆրենկ Լեմպարդ. Վերներն անկասկած կուժեղացնի «Չելսիին»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը անդրադարձել է գերմանացի հարձակվող Տիմո Վերների [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/18/1157655/]տրանսֆերին[/url]: «Վերներն այն խաղացողներից էր, որին մենք վաղուց էինք հետևում: Բնականաբար, ես երկար ժամանակ անձամբ հետևում էի նրան, դեռ մինչև «Չելսին» գլխավորելը: Մենք լրջորեն էինք տրամադրված, որպեսզի նրան ձեռք բերեինք: Իմ կարծիքով, նա միանշանակ կուժեղացնի մեզ: Վերները մեծ տաղանդ ունի, նա ֆանտաստիկ էր խաղում ոչ միայն այս տարի, այլ նաև՝ նախկինում: Տարբեր պատճառներով մենք չէինք կարող աշխատել տրանսֆերային շուկայում, ինչը մեզ հնարավորություն էր տվել հայացք գցել մեր երիտասարդ խաղացողներին: Սակայն մենք համոզված էինք, որ մեզ ուժեղացում է պետք, և Վերները հենց այդ նպատակով է գալիս: Ուրախ եմ, որ նա տեղափոխվեց «Չելսին», մենք անհամբերությամբ ենք սպասում նրան», ասել է Լեմպարդը:

Նմանատիպ նյութեր