211652_close_icon
views-count578 դիտում article-date 16:59 19-06-2020

Հրազդան քաղաքում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակները

Կոտայքի մարզում Հրազդան քաղաքում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակները։ Ծրագիրը ներկայացվել է քննարկման և հավանության արժանացել 2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում։ «Քաղաքի վերելակների կեսից ավելին արդեն սպառել են իրենց ռեսուրսները, որոշներն էլ կորցրել են անվտանգությունն ապահովող մասերը, այդ իսկ պատճառով այս ծրագրի որակյալ և ժամանակին իրականացումը առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է: Վերելակների ֆոնդի թարմացման և նորոգման ծրագրի արժեքն 96 մլն 424 հազար 300 ՀՀ դրամ է, որի 50 տոկոսը պետության ֆինանսավորումն է, մնացած մասը՝ համայնքի ներդրումը»,- հայտնում են Կոտայքի մարզպետարանից: Սուբվենցիոն լայնածավալ ծրագրերի արդյունքում նախատեսվում է անել ամեն ինչ, որպեսզի լուծվեն քաղաքի համար կենսական կարևորություն ունեցող բոլոր խնդիրները:

Նմանատիպ նյութեր