797 դիտում
16:59 19-06-2020
Հրազդան քաղաքում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակները
Կոտայքի մարզում Հրազդան քաղաքում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակները։ Ծրագիրը ներկայացվել է քննարկման և հավանության արժանացել 2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում։
«Քաղաքի վերելակների կեսից ավելին արդեն սպառել են իրենց ռեսուրսները, որոշներն էլ կորցրել են անվտանգությունն ապահովող մասերը, այդ իսկ պատճառով այս ծրագրի որակյալ և ժամանակին իրականացումը առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է: Վերելակների ֆոնդի թարմացման և նորոգման ծրագրի արժեքն 96 մլն 424 հազար 300 ՀՀ դրամ է, որի 50 տոկոսը պետության ֆինանսավորումն է, մնացած մասը՝ համայնքի ներդրումը»,- հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Սուբվենցիոն լայնածավալ ծրագրերի արդյունքում նախատեսվում է անել ամեն ինչ, որպեսզի լուծվեն քաղաքի համար կենսական կարևորություն ունեցող բոլոր խնդիրները:
Նմանատիպ նյութեր
1313 դիտում
14:44 14-08-2014
2014 թվականին մայրաքաղաքում կնորոգվեն բազմաբնակարան բնակելի շենքերի 727 մուտքեր
4078 դիտում
13:30 10-05-2019
Երևանի քաղաքապետը բնակելի շենքերի հին վերելակները փոխելու հարցում ակնկալում է բնակիչների օգնությունը
2831 դիտում
22:07 20-07-2020
Կուտակային վերելակային ավանդ․ ԱԻՆ-ը բնակելի շենքերի վերելակները փոխելու նախագիծ է ներկայացրել
Այս բաժնից
610 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
538 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ