211652_close_icon
views-count62061 դիտում article-date 14:11 19-06-2020

Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը. Երեւանի շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի 2 բրիգադի ավելի քան 26 աշխատակիցներ հավելավճար չեն ստացել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել Երեւան քաղաքի շտապ բուժօգնության ծառայության մի քանի աշխատակիցներից, ովքեր հայտնել են, որ նախարարության նշած հավելավճարներն իրենք չեն ստացել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հավելավճար չստացած աշխատակիցը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, ասում էր. «Առողջապահության նախարարությունը COVID-19-ով պայմանավորված՝ շտապօգնության աշխատակիցներին հավելավճարներ է փոխանցել: Նախորդ ամիսն էլ էր փոխանցվել, բայց էլի մի քանի բրիգադներ ու մոտ 26 աշխատողներ չստացանք, ասեցին, թե այս ամիս կստանանք: Երեկ հավելավճարները մեկի մոտ շատ է նստել, մեկի մոտ՝ քիչ, մի քանիսի մոտ էլ վափշե չի նստել, ստաբիլ գումար չի նստել: Կենտրոն ենթակայանի մենակ 2 բրիգադ է, որ չի նստել, մեկը՝ պերեբրոսկայի, մեկն էլ՝ հոգեբուժական բրիգադը, որին որ կատեգորիկ ոչ մի գումար չի նստել: Բայց մենք էլ ենք առնչվել կորոնավիրուսով հիվանդների հետ: Փաստորեն բոլորը ստացել են, բացի «պերեբրոսկայի» ու հոգեբուժական բրիգադներից: Հավելավճար չստացած աշխատողներից բարձրանում են, որ ճշտեն, գլխավոր հաշվապահը ֆռռում, ասում ա՝ ձեզ ո՞վ էր խնդրում՝ գայիք, ստեղ աշխատեիք, գիտեիք՝ հիվանդ էր, չտանեիք: Պահ է լինում մեզ ահաբեկում են, թե դուրներդ չի գալիս, դուրս եկեք, սպիտակ թուղթը դրած ա, ազատման դիմում գրեք, հելեք»: Հավելավճար չստացած աշխատակցի խոսքով՝անգամ դի տեղափոխող բրիգադներն են հավելավճար ստացել, բացի նշված 2 բրիգադների աշխատակիցներից. «Երեկ զանգել ենք առողջապահության նախարարության թեժ գիծ, հեռախոսին պատասխանած աղջիկը խնդալով ասում ա, որ իրենք փողը փոխանցել են, եւ որ տնօրինությունն է որոշում, թե ում ինչքան պետք է տա: Այսօր աշխատակիցները բարձրացել են ենթակայանի վարիչի մոտ, վարիչն ասել է, որ առողջապահության նախարարությունն է տրամադրել անվանական բրիգադների: 6 հոգի պերեբրոսկայի բրիգադն է, 20 հոգի էլ հոգեբուժական բրիգադն է: Ենթակայանի վարիչն ասում է, որ նախարարությունը չի տվել, բայց նախարարությունն էլ ասում է, որ տնօրինությունն է որոշում, եւ առաջարկում են դիմել քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետին»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը

Նմանատիպ նյութեր