211652_close_icon
views-count1590 դիտում article-date 13:22 19-06-2020

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և ՀՀ վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի n 582-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել. Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ 1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արդյունավետ իրականացման և այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն [url=https://www.e-gov.am/u_files/file/decrees/varch/2020/06/726-%D4%B1.pdf]հավելվածի[/url]: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 582-Ա որոշումը:

Նմանատիպ նյութեր