211652_close_icon
views-count1639 դիտում article-date 11:53 19-06-2020

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել. վարակակիրների թիվը հասել է 96-ի

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ: Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը: Այս պահին մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1553 թեստավորում»։

Նմանատիպ նյութեր