211652_close_icon
views-count2843 դիտում article-date 22:54 18-06-2020

Միկել Արտետա. Չեմ կարող հանդուրժել այս իրավիճակը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անդրադարձել է տրանսֆերային շուկայում թիմի նպատակներին: «Տեսնենք: Մենք փորձում ենք պլանավորել, թիմն ավելի ուժեղ դարձնել: Մենք վերջին երեք տարում չենք կարողացել հասնել ցանկալի արդյունքներին: Դրա ետևում կոնկրետ պատճառներ կան: Եթե «Արսենալը» տեղում դոփի, ակնհայտ է, որ մյուսների հետ տարբերությունը գնալով ավելի ու ավելի կմեծանա: Ես եկել եմ այստեղ ոչ թե նրա համար, որ իրերի նման դրությունը հանդուրժեմ: Մեր առաջնահերթ խնդիրն է. մեր խաղացողներին ավելի ուժեղ դարձնել և կոնկրետ դիրքերում հզորացնել կազմը: Միայն այդպես մենք կարող ենք մրցակցել այդ մակարդակում, որը տարեցտարի ավելի ու ավելի է բարձրանում», ասել է Արտետան:

Նմանատիպ նյութեր