211652_close_icon
views-count974 դիտում article-date 21:37 18-06-2020

Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ

Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/18/Abrahamyan-gor/3321807]Tert.am[/url]֊ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ֊ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը։ Դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք»,- ասաց Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Մարտի 1֊ի գործով ամնաստանյալ,2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2մլրդ գրավի դիմաց ազատ կարձակվի,դատարանի որոշումը կկատարվի դեպոզիտային հաշվին գումարի փոխանցումից հետո։

Նմանատիպ նյութեր