211652_close_icon
views-count793 դիտում article-date 21:23 18-06-2020

ՈւԵՖԱ-ն լիգաներին խնդրել է տրանսֆերային պատուհանը փակել մինչև հոկտեմբերի 5-ը

ՈւԵՖԱ-ն եվրոպական ֆուտբոլիային ասոցիացիաներին խնդրել է տրանսֆերային պատուհանը փակել մինչև հոկտեմբերի 5-ը: «2020/2021 մրցաշրջանի եվրագավաթների մրցաշարերի խմբային փուլերի համար հայտացուցակ ներկայացնելու վերջնաժամկետը 2020թ. հոկտեմբերի 6-ն է», նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ: Ավանդաբար եվրոպական լիգաներում ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի սկզբում կամ միջնամասում: ՈւԵՖԱ-ի քայլերը պայմանավորված են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշրջանի դադարեցմամբ: Մրցաշարերի մեծամասնություն կխաղարկվի հուլիս-օգոստոս ամիսներին:

Նմանատիպ նյութեր