211652_close_icon
views-count902 դիտում article-date 20:56 18-06-2020

Լա Լիգայի նախագահ. Ռոնալդուի հեռանալը մեր վրա չազդեց. Մեսիի դեպքում այլ կլիներ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Ռեալի» «Յուվենտուս» գրեթե չազդեց Իսպանիայի առաջնության վրա: «Ռոնալդուի հեռանալը, թեպետ տխրեցրեց «Ռեալին», մեր վրա գործնականում զրոյական ազդեցություն թողեց, քանի որ Լա Լիգան տարիներով պատրաստվել էր նրան, որ նրա ապրանքանիշը բարձր էր կոնկրետ ֆուտբոլիստներից: Սակայն Մեսիի դեպքում այլ պատմություն է: Նա ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողն է: Մեր բախտը բերել է, որ նա միայն մեր լիգայում է խաղացել: Կարծում եմ, Մեսիի հեռանալը նկատելի կլիներ: Հատկապես այլ առաջնություն տեղափոխվելու դեպքում: Լիոնելը իսպանական ֆուտբոլիԼա Լիգայի սրբապատկերն է, և ես նրան կխնդրեի կարիերան ավարտել մեր առաջնությունում: Մեսիի հեռանալը աղետ չէր դառնա, քանի որ մենք հեռուստատեսային պայմանագրերը բոլոր դեպքերում ենք կնքելու: Սակայն գլխավորը այն արժեքն է, որ նա տալիս է լիգային», ասել է Տեբասը:

Նմանատիպ նյութեր