211652_close_icon
views-count4102 դիտում article-date 19:56 18-06-2020

Դատարանը քիչ անց կհրապարակի որոշումը՝ Ծառուկյանի փաստաբանների միջնորդության առնչությամբ. դատարանի բակում են աջակիցները․ Ուղիղ

[url=https://www.tert.am/am/news/2020/06/18/tsarukyan/3320813]Tert.am[/url]-ը գրում է. Ես այսօր կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ սա շինծու գործ է, որն իմ ելույթից հետո է եղել: Այսօր երկիրը պահվում է ֆեյքերով: Այս մասին այսօր դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ միջնորդության նիստը դեռ չի ավարտվել, դեռ քննվում է: Ծառուկյանը հիշեցրեց, որ այս գործընթացը սկսվել է իր քաղաքական հայտարարությունից հետո, թե Կառավարությանը կազմը պետք է 100 տոկոսով փոխվի՝ տեսնելով երկրի ծայրահեղ վիճակը: Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանը խորհդրակցական սենյակ է գնացել ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Ըստ փաստաբանի՝ չի ապահովվում այն երաշխիքը, որով դատավորի ընտրությունը պետք է պատահականության սկզբունքով լինի, սակայն դատարանը ընտրել է իր նախընտրած դատավորին: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/18/tsarukyan/3320813]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր