211652_close_icon
views-count631 դիտում article-date 19:25 18-06-2020

Պահպանողական կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել ՀՀ իշխանությունների՝ քաղաքական համակարգից օտարերկրյա գործակալներին հեռացնելու նախաձեռնությանը

Պահպանողական կուսակցությունն ի գիտություն ընդունելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 17-ին Ազգային Ժողովում հնչեցրած՝ «Այս դահլիճում կան դեռևս մարդիկ, ովքեր երրորդ երկրի չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի» հույժպատասխանատու և օրահունչարտահայտությունը, հայտարարում է, որ Հայաստանի քաղաքական համակարգն օտարերկրյա գործակալներից զերծ պահելու փորձված և արդյունավետ գործիքը Լյուստրացիան է, որով անցել են երբեմնի բախտակից բազմաթիվ պետություններ։ Պահպանողական կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել ՀՀ իշխանությունների՝ քաղաքական համակարգից օտարերկրյա գործակալներին հեռացնելու, նրանց մուտքը քաղաքական համակարգ օրենսդրորեն թույլ չտալու նախաձեռնություններին։ Մասնավորապես՝ պատրաստակամություն է հայտնում աջակցել օրենսդրին՝ «Լյուստրացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծերի մշակման և հիմնավորման աշխատանքներում։ [b]Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ[/b]

Նմանատիպ նյութեր