211652_close_icon
views-count1038 դիտում article-date 18:20 18-06-2020

«Չելսին» հայտարարեց Վերներին ձեռք բերելու մասին

Տիմո Վերները «Լեյպցիգից» տեղափոխվեց «Չելսին»: Գերմանիայի հավաքականի խաղացողը լոնդոնյան ակումբի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր: Այս մրցաշրջանը 24-ամյա ֆուտբոլիստը կավարտի «Լեյպցիգին», իսկ նախնական բուժզննում անցնելուց հետո կմիանա «Չելսիին»: Տրանսֆերի համար «Չելսին» կվճարի 47,5 մլն ֆունտ, իսկ Վերները կվաստակի շաբաթական 170 հազ. ֆունտ: Նշենք, որ տրանսֆերի արժեքի 15%-ը կփոխանցվի «Շտուտգարտին», որտեղից Վերները «Լեյպցիգ» էր տեղափոխվել 2016 թվականին: Բունդեսլիգայի այս մրցաշրջանի 32 խաղում Վերները դարձել է 26 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր