211652_close_icon
views-count1799 դիտում article-date 17:24 18-06-2020

Կայացավ ՖԻԲԱ-Եվրոպայի կազմակերպած hեռավար 2-րդ քննարկումը

Հունիսի 17-ին կայացավ ՖԻԲԱ-Եվրոպայի կազմակերպած hեռավար 2-րդ քննարկումը։ Այն դասակարգման աղյուսակի 33 - 50-րդ տեղերը զբաղեցնող հավաքականների համար էր: Այդ շարքում էր նաև մեր երկիրը։ Մասնակիցները ներկայացրին, թե այժմ իրենց համար ինչ իրավիճակ է ստեղծվել։ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը եվրոպացի գործընկերներին հայտնեց, որ հայաստանյան բասկետբոլն առայժմ անկարող է մարզվել լիարժեք պայմաններում, քանի որ դեռևս կան որոշ սահմանափակումներ: Քննարկվեց նաև ՖԻԲԱ-ի կազմած նոր ուղեցույցը, որտեղ նշված է համաճարակի պայմաններում բասկետբոլային մրցումների անցկացման կարգը։

Նմանատիպ նյութեր