211652_close_icon
views-count2852 դիտում article-date 14:15 18-06-2020

Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց, ըստ որի ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայիայն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է: Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ հարությունյանը նշելով, որ որոշման անհրաժեշտությունը բխում էՀայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքի 160.1 հոդվածի 1-ին մասի պահանջներից: «Այդ փոփոխությունը թույլ է տալիս եկամտային հարկից փոխհատուցում տրամադրել առկա համակարգում սովորող ուսանողների վարձավճարների համար: Հիմա մենք սահմանել ենք օպտիմալ մի ցանկ, ըստ որի, այդ մասնագիտություններով սովորող ուսանողները եթե աշխատում են, կարող են իրենց եկամտահարկից վճարել իրենց վարձավճարները:

Նմանատիպ նյութեր