211652_close_icon
views-count1754 դիտում article-date 12:05 18-06-2020

Ինչո՞ւ են կանայք ավելի շատ վարակվում. նրանք ներշենքային շփումներում առավել ակտիվ են. Փաշինյան

Ես մտածում էի, թե որն է պատճառը, որ վարակված կանանց թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանցը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրա համար կա երկու պատճառ. մեկը այն է, որ տեքստիլի ոլորտում կանայք են հիմնականում աշխատում: Երկրորդը ներշենքային շփումներն են: Կանայք ներշենքային շփումներում առավել ակտիվ են եւ այս հանգամանքը նույնպես էական դեր է խաղում: Մենք պետք է ուշադրություն հրավիրենք այս խնդրի վրա»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր