211652_close_icon
views-count543 դիտում article-date 12:54 18-06-2020

Համոզված ենք, որ տասնյակ հազարավոր ասիմպտոն դեպքեր ունենք և ինքներս մեզ պետք է վերաբերվենք որպես վարակակրի․ վարչապետ

Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի տարածման հիմնական աղբյուր են բակերը և մոտ հասցեները։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այստեղ նույնպես մենք պետք է մեծացնենք մեր վարչական ազդեցության միջոցները, որքան էլ ռեսուրսները սահմանափակ են և ձևավորվել են համատեղ կարգախմբեր, որոնք ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն վերահսկողության աշխատանքեր»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում և, ըստ էության, առաջիկայում քաղաքացիները մեկ դիմակը 60-70 դրամով կկարողնան ձեռք բերել ապարատներից: «Գիտականորեն, միջազգայնորեն հաստատված հիմնավորում ունենք, որ դիմակի կրումը, սոցիալական հեռավորությունը, ձեռքերի ախտահանումը 95 և ավելի տոկոսով պաշտպանում է վարակից: Դիմակները ոչ այնքան պաշտպանում են դիմակ կրողին, որքան՝ դիմացինին: Մենք հիմա համոզված ենք, որ տասնյակ հազարավոր ասիմպտոն դեպքեր ունենք և ինքներս մեզ պետք է վերաբերենք որպես վարակակրի: Դիմակ չկրելը անպատասխանատվության դրսևորում է ոչ թե սեփական անձի, այլ դիմացինի նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ մահացությունների թիվը, ուղղակի կապի մեջ է ընդհանուր հիվանդությունների թվի հետ, և որքան մեծ է հաստատված դրական դեպքերը, այնքան մեծ է մահացության թիվը: Վարչապետն իր օրինակը բերեց, որ երբ կորոնավիրուս էր, իր ընտանիքից բացի առանց դիմակ չի շփվել որևէ մեկի հետ և կարող է ասել, որ որևէ մեկին չի վարակել: Ինչ վերաբերում է կանանց ավելի շատ վարակվելուն, քան տղամարդկանց, նա նշեց, որ դրա պատճառը կարող է լինել, որ ներշենքային շփումներում ավելի ակտիվ են կանանց մոտ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ասաց, որ այս պահին դեղատներում դիմակը քաղաքացիները կարող են գնել հարյուր դրամ: Նա նշեց, որ ուսումնասիրությունը շուտով կավարտվի գերիշխող դիրքը չարաշահման վերաբերյալ, սակայն վստահեցրեց, որ առկա չի եղել ներմուծված կամ արտադրված դիմակ քսան դրամով, որը վաճառվել է 200 դրամով: Նա նշեց, որ այլ երկրներում մեզանից բարվոք վիճակ չէ: Ի դեպ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ արեց հանարավորինս կրել բժշկական դիմակներ: Նա նշեց, որ թեև ասել են, որ եթե կան ֆինանսական դժվարություններ, քաղաքացիները կարող են օգտագործել տանը պատրասված կտորե դիմակներ, բայց ավելացրեց, որ դա չի կարող փոխարինել բժշկակական դիմակին: Նա նկատեց, որ հիմա մոդայիկ է դարձել տարբեր կտորե դիմակներ կրել, սակայն նշեց, որ կտորի դիմակ կրելը միայն ֆիանսանական դժվարությամբ պետք է պատճառաբանված լինի: «ԱՀԿ-ն ասում է, որ եթե 60-ից ավելի է քաղաքացին, ապա կրի եռաշերտ դիմակ»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր