Հոսանքի ուժը՝ մինչև 100 հազար ամպերի․ Սուրենյանը Աբովյանի կայծակից լուսանկար է հրապարակել
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կայծակի ժամանակ Աբովյան քաղաքում արված լուսանկար և կից գրառել.
«Իմացեք, որ պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է մինչև 100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի»:
Սուրենյանի գրառման տակ բազմաթիվ օգտատերեր լուսանկերներ են հրապարակել կայծակից: